Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. փրկարարները «VAZ 2109»-ի ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

03 Դեկտեմբեր, 2021 13:42
Ավտովթար Երևանում. փրկարարները «VAZ 2109»-ի ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ 2109» (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1997 թ․) և «Mazda» (վարորդ՝ Ս. Ի., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են «VAZ 2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Հ. Գ.-ին (ծնված 1958 թ․) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին