Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ուղարկվելու են հետաքննության մարմնին․ դատախազություն

03 Դեկտեմբեր, 2021 13:09
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ուղարկվելու են հետաքննության մարմնին․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:

Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին