Կարևոր իրադարձություններ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը

02 Դեկտեմբեր, 2021 17:43
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը

2021 թվականի դեկտեմբերի 6-12-ն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա նահանգում կկայանա Seaside Startup Summit նախագիծը, որը կկազմակերպվի նոր՝ «SSSholidays» ձևաչափով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տարբեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, աջակցություն կցուցաբերի միջոցառման կազմակերպիչներին։

Այս միջոցառումը լուրջ հնարավորություն է ընձեռում հայ գործարարներին՝ ընդլայնելու իրենց գործնական շրջանակները թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛ ՀՀ ողջ էկոհամակարգի շրջանում։ Այն նաև շատ կարևոր է ՀՀ և ԱՄԷ բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Միջոցառման շրջանակում շուրջ 20 ստարտափ թիմեր կանցնեն հատուկ մշակված կրթական ծրագիր և կմասնակցեն մրցույթի, որի մրցանակային ֆոնդը կազմում է $10.000:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև մասնակիցների այցելություն «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդես։ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ցուցահանդեսի հայկական տաղավարի հետ միասին կկազմակերպի հայկական ստարտափների նախաներկայացում, որը կանցկացվի SSSholidays-ի շրջանակներում Expo 2020 Dubai ցուցահանդեսի «Opportunity District»-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին