Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

02 Դեկտեմբեր, 2021 16:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան  2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի  5-7 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին