Կարևոր իրադարձություններ

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանում և Ադրբեջանում իրավիճակը

02 Դեկտեմբեր, 2021 14:10
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանում և Ադրբեջանում իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմա քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:

«Պետքարտուղար Բլինքենն ու ԱԳ նախարար Չավուշօղլուն քննարկել են ճգնաժամը Եթովպիայում ու միացյալ ջանքերը՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանում կայունությանը։ Քննարկվել է նաև Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպես նաև Աֆղանստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։



 

Լրահոս

Դիտել ավելին