Կարևոր իրադարձություններ

Ամասիա գյուղում «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենա է այրվել

01 Դեկտեմբեր, 2021 17:10
Ամասիա գյուղում «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13։24-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:42-ին, մարվել՝ 13:55-ին: Այրվել է «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին