Կարևոր իրադարձություններ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

29 Նոյեմբեր, 2021 10:11
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ » հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: 

 

Լրահոս

Դիտել ավելին