Կարևոր իրադարձություններ

Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում Վահան Քերոբյանն այցելել է Белкоммунмаш գործարան

27 Նոյեմբեր, 2021 17:26
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում Վահան Քերոբյանն այցելել է Белкоммунмаш գործարան
«Բելառուս կատարած աշխատանքային այցիս ընթացքում այցելել եմ Белкоммунмаш գործարան։
 
Ծանոթացել ենք թողարկվող քաղաքային էլեկտրական տրանսպորտի տեսականուն՝ դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ։
 
Մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում տրանսպորտային պարկը թարմացման եւ հագեցման կարիք ունի, եւ այս հարցում առանձնակի ուշադրություն է դարձվում «կանաչ» տեխնոլոգիաների վրա։
 
Հատկապես հետաքրքրեց հիբրիդային ավտոբուսները, ինչպես նաև երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տևողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներն ու երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսները»-այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին