Կարևոր իրադարձություններ

Չկալովկա գյուղում այրվել է տնակ․ ԱԻՆ

26 Նոյեմբեր, 2021 20:14
Չկալովկա գյուղում այրվել է տնակ․ ԱԻՆ
Նոյեմբերի 26-ին, ժամը 14։03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի «Ծովածոց» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է փայտե տնակ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:32-ին։ Այրվել է փայտե տնակ (մոտ 150 քմ)՝ գույքով։
 
 

Լրահոս

Դիտել ավելին