Կարևոր իրադարձություններ

Դոլարի փոխարժեքը աճել է 2.85 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

26 Նոյեմբեր, 2021 16:44
Դոլարի փոխարժեքը աճել է 2.85 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Նոյեմբերի 26-ին դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 483.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.18 դրամ, աճել է 5.23 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.16 դրամ, աճել է 2.83 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.38 դրամ, նվազել է 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  367.93 դրամ, ոսկի՝ 27,771.86 դրամ, պլատին՝ 15,344.69  դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին