Կարևոր իրադարձություններ

Covid-19-ով պայմանավորված՝ Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել

25 Նոյեմբեր, 2021 20:40
Covid-19-ով պայմանավորված՝ Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Չեխիայի կառավարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նոյեմբերի 26-ից երկրում կհայտարարվի արտակարգ դրություն՝ Covid-19-ով պայմանավորված։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Նոյեմբերի 26-ից Չեխիայի Հանրապետության Նախարարների կաբինետի կողմից սահմանված արտակարգ ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, առաջին փուլում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի փակում։ Թույլատրվում են միայն փողոցային ամանորյա առևտուրները։ Այս և որոշ այլ միջոցառումներ կարող են իրականացվել միայն արտակարգ ռեժիմով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին