Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    492

  • EUR

    548
    560

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը

25 Նոյեմբեր, 2021 16:43
ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Ողջունելով  հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել  հանդիպման համար՝ կարեւորելով  երկու երկրների համագործակցությունը հատկապես ԵԱՏՄ շրջանակում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի  դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարեւորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Սիսակ Գագրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:

Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ  նախորդ տարի  դեսպանության աջակցությամբ  թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

Դիտել ավելին