Կարևոր իրադարձություններ

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

25 Նոյեմբեր, 2021 16:35
Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև հարաբերություններին որպես միջնորդ աջակցելու համար: Ռուսաստանը հետաքրքրված է և անգամ իր աջակցությունն է առաջարկել հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մեր երկիրը պատրաստ է հետագայում էլ աջակցել: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- ասել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին