Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցցանցերում ԱՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ ԱՀ ԱԱԾ

25 Նոյեմբեր, 2021 14:09
Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցցանցերում ԱՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ ԱՀ ԱԱԾ

Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:

Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:

Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:

Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ»:

 

Լրահոս

Դիտել ավելին