Կարևոր իրադարձություններ

Նազելի Բաղդասարյանն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին

24 Նոյեմբեր, 2021 22:01
Նազելի Բաղդասարյանն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Ողջունելով մարտական ծառայությունից վերադարձած շիրակցիներին՝ Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատասխանատու ծառայության համար․ «Ուրախ եմ Ձեզ ողջունելու, բարով եք եկել, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ անձնվեր ծառայության և վարժական հավաքներին ու մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած աչալրջության և զգոնության համար։

Չնայած մեր երկիրն այժմ փորձություններով է անցնում, սակայն մեր սահմաններն ամուր են նաև ձեզ նման հայրենիքի պաշտպանների շնորհիվ։

Վստահ եմ՝ ձեզ սպասողներ շատ կան և ձեզանից յուրաքանչյուրի համար մեր սիրտը ցավում է»։

Նշենք, որ վարժական հավաքները հայտարարվել են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների

կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական

կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին