Կարևոր իրադարձություններ

ՀՀ և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ

24 Նոյեմբեր, 2021 18:36
ՀՀ և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին