Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը. պարզաբանում

23 Նոյեմբեր, 2021 12:30
Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը. պարզաբանում

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հարցուպատասխանի ֆորմատով անդրադարձել է պատվաստման երկրորդ դեղաչափի թեմային.

«Հարց՝

Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։

Պատասխան՝

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան:

Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ), ապա 2-րդ դեղաչափի ստացումը ցուցված»:

 

Լրահոս

Դիտել ավելին