Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում սպասվում է 24-ժամյա ջրանջատում

23 Նոյեմբեր, 2021 10:37
Շիրակի մարզում սպասվում է 24-ժամյա ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից  մինչև  նոյեմբերի 25-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի  մարզի՝  Մարալիկ քաղաքի,  Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Լրահոս

Դիտել ավելին