Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանությունը պարզաբանել է անվտանգության նախազգուշացման վերաբերյալ տարածված տեղեկությունը

22 Նոյեմբեր, 2021 19:44
ԱՄՆ դեսպանությունը պարզաբանել է անվտանգության նախազգուշացման վերաբերյալ տարածված տեղեկությունը

Նոյեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անվտանգության նախազգուշացում էր տարածել ԱՄՆ քաղաքացիների և դեսպանության աշխատակիցների համար, ինչը դարձել է մի շարք շահարկումների և տարբեր աղբյուրների կողմից ապատեղեկության տարածման առիթ:

«Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ մեր երկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ներկայացրել է նախազգուշացման հիմնական պատճառները:

ԱՄՆ դեսպանություն - Նոյեմբերի 18-ին դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրեց, որ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին արգելվել է ոչ էական նպատակներով ճանապարհվել M2 մայրուղու Քարահունջ-Դավիթ Բեկ և M17 մայրուղու Կապան-Ճակատեն հատվածներով՝ հաշվի առնելով մայրուղու այդ հատվածներում Ադրբեջանի ներգաղթային և մաքսային անցակետերի ուժեղացված հսկողության մասին հաղորդումները:

Լրահոս

Դիտել ավելին