Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել

21 Նոյեմբեր, 2021 11:38
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում նոյեմբերի 20-ի երեկոյան երկրորդ երկրաշարժն է գրանցվել`կրկին Շամախ քաղաքի մոտ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,5 բալ, օջախի խորությունը՝ 42 կմ:

Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել էր նոյեմբերի 20-ին` տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին)` Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Առաջին ստորգետնյա ցնցումը զգացվել է նաեւ Բաքվում ու Սումգայիթում:

 

Լրահոս

Դիտել ավելին