Կարևոր իրադարձություններ

Ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Toyota Corolla-ն. կա վիրավոր

20 Նոյեմբեր, 2021 23:23
Ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Toyota Corolla-ն. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի դիմաց, բախվել են Mercedes և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:   

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: 

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին