Կարևոր իրադարձություններ

Հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «1193. Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում

19 Նոյեմբեր, 2021 22:05
Հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «1193. Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի «1193. Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:

Դրամաշնորհը նախատեսվում է 2 ուղղությամբ:

ՀՀ Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերում  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումների տրամադրման նպատակով՝ «11001. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» և «11002. Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ»:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև հայտարարության հրապարակման օրվանից հաշված 31-րդ օրը:

 

Լրահոս

Դիտել ավելին