Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Քննչական բաժնի պետի տեղակալի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։