Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների.Փաշինյան

19 Նոյեմբեր, 2021 11:32
Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների.Փաշինյան

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ 

«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում ։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց Փաշինյանը։

Լրահոս

Դիտել ավելին