Կարևոր իրադարձություններ

Որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք․ ՀՀ ՔԿ (տեսանյութ)

18 Նոյեմբեր, 2021 13:15
Որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք․ ՀՀ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին