Կարևոր իրադարձություններ

Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կամ լուծում, կամ չլուծում. սա է մեր ընտրությունը․ Փաշինյան

17 Նոյեմբեր, 2021 18:58
Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կամ լուծում, կամ չլուծում. սա է մեր ընտրությունը․ Փաշինյան

ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, նշել է․

«Մենք միևնույն ժամանակ ասել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը հեշտ չի լինելու: Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, ցավոք, միայն մեզնից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է առաջին հերթին մեր հանրությանը դրսից ապացուցել, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ: Այս ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և քանի որ մենք սա ընդունել ենք որպես ռազմավարություն, պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից:

ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ողջ ընթացքում մենք սովորաբար ձևակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելեի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները: Արդյունքում ստացվել է այնպես, որ մեր դիրքորոշումները սկսվել են X պահից չլսելի լինել միջազգային հանրության կողմից։

Մենք պետք է կողմնորոշվենք՝ մենք ուզու՞մ ենք գնալ լուծումների, թե՞ չենք ուզում: Մեր դիրքորոշումը և մեր կառավարության առաքելությունը դա է, որ մենք պետք է գնանք լուծումների: Բայց դա չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի, բայց դա չի էլ նշանակում, որ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի մյուս կողմի կամ միջազգային հանրության համար։

Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կամ լուծում, կամ չլուծում, սա է մեր ընտրությունը: Սա պետք է ուղղակի հասկանանք, ընդ որում հասկանալն առաջին բանն է, որոշում կայացնելուց առաջ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին