Կարևոր իրադարձություններ

Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայմամբ Կապանի բնակավայրերը բուժօգնության և սպասարկման խնդիրներ չունեն

17 Նոյեմբեր, 2021 15:54
Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայմամբ Կապանի բնակավայրերը բուժօգնության և սպասարկման խնդիրներ չունեն
Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն:
 
Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշեկնիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով:
 
Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին:
 

Լրահոս

Դիտել ավելին