Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Զաս

17 Նոյեմբեր, 2021 16:10
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Զաս

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում: Դրա մասին է վկայում նաև դաշինքի երկրների զորախմբերի ընդլայնվող ներկայությունը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքի զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը մեր պետությունների արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ»,- ասել է Զասը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին