Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել ՌԴ, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին. Հայկ Սարգսյանը հերքում է մամուլում տարածված լուրերը (լուսանկարներ)

17 Նոյեմբեր, 2021 14:06
Հեղինակ՝ Հայկ Սարգսյան
Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել ՌԴ, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին. Հայկ Սարգսյանը հերքում է մամուլում տարածված լուրերը (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թաթուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։

Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։ Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես նոյեմների 11-ին եղել եմ դեպքի վայրում։

Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ» -ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․

1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։

3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։

4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմների 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։

Нет описания фото.

5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են, որ նոյեմների 10-ից 16-ը եղել եմ ՌԴ-ում։

6. ՀԱԿՊ պաշտոնական էջի նոյեմբերի 11-ի հոդվածը ևս ապացուցում է, որ այդ օրը եղել եմ Կազանում https://paodkb.org/.../parlamentarii-odkb-nachali...

Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։ Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը։

Խնդրում եմ այս սուտ լուրը արտատպած հետևյալ կայքերին տեղադրել նաև իմ հերքումը՝ news.am, yerkir.am, lragir.am, tert.am, hraparak.am, lurer.com, analitik.am, politik.am, kentron.am, mamul.am, 1in.am, 24news.am, auroranews.am, pastinfo.am, panorama.am, infoport.am, armlife.am, hayeli.am, newmedia.am, zham.am, mediahub.am, newspress.am, alternativ.am, aysor.am, asekose.am, norlur.am, times.am, yerevantoday.am»:

Возможно, это изображение (5 человек, люди стоят, военная форма и на открытом воздухе)

Возможно, это изображение (7 человек, люди стоят и военная форма)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (6 человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (6 человек и люди стоят)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и люди стоят)

Возможно, это изображение (8 человек, в помещении и текст «

Возможно, это изображение (2 человека, люди стоят и военная форма)

 

Լրահոս

Դիտել ավելին