Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանին

17 Նոյեմբեր, 2021 13:42
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանին

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել մեր երկրում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատի հետ:

«Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանն ընդգծել է բոլոր ոլորտներում հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը և բարեկամական բնույթը՝ շեշտելով, որ չնայած դրան՝ իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման չիրացված ներուժ կա»,-այս մասին հայտնում են Դատախազությունից։ 

Նա հույս է հայտնել, որ ՀՀ դատախազության և ԵԱՀ-ի դեսպանատան միջև առավել անմիջական հաղորդակցության հաստատումը կնպաստի այս ուղղությամբ երկկողմ հետաքրքրության և շահագրգռության մեծացմանը, ինչի համար կարևոր հիմք է հանդիսանում բավարար իրավական բազայի առկայությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների մեծացման հանգամանքով և դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ:    

Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել իր երկրի պատրաստակամությունը նաև իրավական ոլորտում հարաբերությունների ընդլայնման հարցում՝ նշելով, որ իրենք պատրաստ են քննարկելու հայ-եգիպտական բազմավեկտոր օրակարգը նաև այս ուղղությամբ հարստացնելու առաջարկները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցի կազմակերպման, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցության հեռանկարների և իրավական բազան երկու երկրների դատախազությունների կարողությունների զարգացման արդի կարիքներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր:        

Լրահոս

Դիտել ավելին