Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ի պատասխանը ՄԱԿ ու ՌԴ դիմելու վերաբերյալ հարցերին

17 Նոյեմբեր, 2021 11:10
ԱԳՆ-ի պատասխանը ՄԱԿ ու ՌԴ դիմելու վերաբերյալ հարցերին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները լրատվամիջոցների հարցերին․

Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ

- Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ

- ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը:

 

Լրահոս

Դիտել ավելին