Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը սենատոր Քրիս Վան Հոլենի հետ զրուցում կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը

17 Նոյեմբեր, 2021 09:37
Լիլիթ Մակունցը սենատոր Քրիս Վան Հոլենի հետ զրուցում կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։

Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։

Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին