ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նոյեմբերի 13-ին բերման է ենթարկվել 39-ամյա Զազա Մ.-ն, որը հունիսի 22-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: