Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակում է արել, որում արտահայտում է իր մտահոգությունը՝ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի վերաբերյալ։
Նա նշել է, որ կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները, իրականացնել համապարփակ կարգավորման հասնելու աշխատանքներ։