Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    549,5
    561,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Պայքարի մեջ են համայնքի երեք ղեկավար, մի քաղաքագետ ու մի ձեռներեց. «Փաստ»

13 Նոյեմբեր, 2021 08:15
Պայքարի մեջ են համայնքի երեք ղեկավար, մի քաղաքագետ ու մի ձեռներեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունենալու նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում, որի կազմում ընդգրկված են Նոր Հաճն, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Քարաշամբ, Նոր Գեղի և Քանաքեռավան բնակավայրերը: Ուշագրավ է, որ այստեղ մասնակից 5 քաղաքական ուժերից երեքը գլխավորում են համայնքների ղեկավարներ:

Մասնավորաբար, Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը մասնակցում է իր անվան դաշինքով, նույն կերպ մասնակցում է նաև Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը, իսկ Քանաքեռավանի նախկին ղեկավար Հայկ Սարգսյանը առաջնորդում է ՀՅԴ համամասնական ցուցակը: Հաջորդը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածուն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: 

Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոր Հաճնի ավագանու անդամ, ձեռներեց Սահակ Գյուլինյանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ևս, ինչպես Կոտայքի մարզի մյուս համայնքների ՔՊ-ական թեկնածուների մեծ մասը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «մարդն» է և առանցքային դերակատարություն է ունեցել Նոր Հաճնում ՔՊ-ի նախընտրական արշավներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին