Կարևոր իրադարձություններ

Ավստրիայում COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար կհայտարարվի լոքդաուն

12 Նոյեմբեր, 2021 17:28
Ավստրիայում COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար կհայտարարվի լոքդաուն

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար լոքդաունի հայտարարման մասին, փոխանցում է Ռիա Նովոստի-ն:

Նա նշել է, որ շրջանների ղեկավարների հետ պետք է կայանա նիստ, ինչպես նաև խորհրդարանի արտահերթ նիստ։

Կանցլերի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի սրացումն այլևս հապաղելու տեղ չի տալիս, ուստի ինքը կցանկանար, որ բոլոր նահանգներում չպատվաստվածների լոքդաունի մասին որոշումը կայացվեր կիրակի օրը։

Բնակչության մեծամասնությունը ճիշտ է վարվել՝ պատվաստվել է,- նշել է Շալենբերգը:
 
Հիշեցնենք, որ Ավստրիայում նոյեմբերի 8-ից ուժի մեջ էին մտել սահմանափակումները, որոնց համաձայն՝ ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ և մի շարք կենտրոններ մուտք գործելու համար անհրաժեշտ է տրամադրել պատվաստման վկայական: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին