Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի. (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2021 12:05
Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի. (տեսանյութ)

Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ՝ զբաղվող Monument Watch կազմակերպությունը տեղեկացնում է այն մասին, որ Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակում հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել։ 

«44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ռեստորանի էին վերածել 18-րդ դարի կեսերին աղբյուրների հարևանությամբ կառուցված ամրոցը: Նկատենք, որ 2010 թվականից ի վեր՝ մինչև 44-օրյա պատերազմը ամրոցում տեղադրված էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, իսկ արքայական աղբյուրների պուրակի տարածքը բարեկարգվել և ծառայում էր որպես մշակութային միջացառումների հարթակ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

 

Ադրբեջանցի հեռուստալրագրող Սադեթ Մամեդովայի յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տարածվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է վերոնշյալը։ 

Լրահոս

Դիտել ավելին