Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Երևանում հայտնաբերվել են Հայաստանում ապօրինի բնակվող 11 օտարերկրյա քաղաքացիներ (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2021 11:41
Երևանում հայտնաբերվել են Հայաստանում ապօրինի բնակվող 11 օտարերկրյա քաղաքացիներ (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հերթականը նոյեմբերի 11-ին էր։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր իրականացրին Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։

Միջոցառումները շարունակվում են։

Լրահոս

Դիտել ավելին