Կարևոր իրադարձություններ

Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինք»-ից, փոխհամայնքապետը՝ «Ապրելու Երկիր»-ից. խմբակցությունները համատեղ համագործակցության հուշագիր են ստորագրել

11 Նոյեմբեր, 2021 16:45
Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինք»-ից, փոխհամայնքապետը՝ «Ապրելու Երկիր»-ից. խմբակցությունները համատեղ համագործակցության հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը, նպատակ ունենալ համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը, «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։

Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»։

 

Լրահոս

Դիտել ավելին