Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանը՝ դեսպա՞ն. «Փաստ»

11 Նոյեմբեր, 2021 08:37
Տիգրան Ուրիխանյանը՝ դեսպա՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները շարունակում են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, այդ թվում՝ դեսպանների ու միջազգային կազմակերպություններում մեր երկրի ներկայացուցիչների կազմում:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանությունները «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին առաջարկել են ստանձնել Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: 

Թե ինչ պատասխան է տվել Ուրիխանյանը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն փաստ է, որ Բելառուսում ՀՀ դեսպանի փոփոխություն տեղի չի ունեցել և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա արդեն չի սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին