Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի 35-ամյա բնակչուհին դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակություն է կատարել․ գործն ուղարկվել է դատարան. ՀՀ ՔԿ

10 Նոյեմբեր, 2021 14:47
Արմավիրի 35-ամյա բնակչուհին դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակություն է կատարել․ գործն ուղարկվել է դատարան. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի 35-ամյա բնակչուհու կողմից դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, շարժառիթը:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ հիշյալ 35-ամյա կինը, խանութում կուտակված պարտքի պատճառով, մեկ միասնական դիտավորությամբ, ավազակային հարձակման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021թ. հոկտեմբերի 14-ին մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատներից մեկը և խոհանոցային դանակի ցուցադրմամբ, դեղատան աշխատակցուհու առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել և ստացել է դրամարկղում այդ պահին առկա զգալի չափերի հասնող՝ 159 000 ՀՀ դրամ գումարը և դիմել է փախուստի:

Այնուհետև կարծելով, թե հափշտակված գումարը բավարար չէ՝ պարտքը մարելու համար, մտել է նույն փողոցում և նույն ընկերությանը պատկանող մեկ այլ դեղատուն ու իր մոտ պահվող, որպես զենք օգտագործվող նույն խոհանոցային դանակը ցուցադրելով և ուղղելով դեղատան աշխատակցուհու որովայնի շրջանին, վերջինիս կյանքի և առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել է դեղատան դրամարկղում առկա ամբողջ գումարը, իսկ երբ աշխատակիցը մերժել է նրա պահանջը, շարունակել է սպառնալից գործողությունները և անձամբ բացելով դրամարկղը՝ հափշտակել զգալի չափերի՝ 59.000 ՀՀ դրամ գումար և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա կնոջը մեղադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Դիտել ավելին