Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով

10 Նոյեմբեր, 2021 13:55
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորնից հայտնում են, որ նոյեմբերի 10-ին երեկոյան ժամերից և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ:

Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին