Կարևոր իրադարձություններ

Կանխվել է համայնքային հողի յուրացման հերթական փորձը (տեսանյութ)

09 Նոյեմբեր, 2021 17:40
Կանխվել է համայնքային հողի յուրացման հերթական փորձը (տեսանյութ)

Արաբկիրում շարունակվում է պայքարը համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության դեմ: Շրջանցիկ թունել Ամառանոցային և Շրջանցիկ թունել Մանկական քաղաք թաղամասում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները կանխել են համայնքային հողի յուրացման հերթական փորձը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Արաբկիր վարչական շրջանի տարածած հաղորդագրությունից:

«Տհաճ է տեսնել, թե ինչպես է քանդվում կառուցածը, բայց ապօրինությունն այլընտրանք չունի:

Հարգելի՛ քաղաքացիներ, նյութական վնասներից և տհաճ իրավիճակներից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք շինարարություն սկսելուց առաջ խորհրդակցել վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետների հետ»,- նշված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին