Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

08 Նոյեմբեր, 2021 12:28
Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և կարևոր է համարում Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։  Փոխանցում է ՏԱՍՍ -ը լրատվական գործակալությունը, հղում անելով՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը: 

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքում ընկած է կայուն խաղաղության ապահովումը, զարգացումը և առաջընթացը: Իր տարածքների օկուպացման գործոնի վերացման դեպքում Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով սկզբունքների խստիվ պահպանման վրա: Նշվում է,  որ այս փուլում տարածաշրջանում ապագա խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար «կարևոր է ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարությունների դրույթները», որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին