Կարևոր իրադարձություններ

Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ. ՀՀ ԱԳՆ

07 Նոյեմբեր, 2021 18:45
Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում տարածած հաղորդգրությունից:

«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։

Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին