Կարևոր իրադարձություններ

Արցախում բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր հայրենակիցները

06 Նոյեմբեր, 2021 11:45
Հեղինակ՝ Տիգրան Աբրահամյան
Արցախում բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր հայրենակիցները

Արցախում բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր մի քանի հայրենակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Արցախում բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր մի քանի հայրենակիցներ։

Մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար միջոցներ հայթայթելը գործի կարևոր, բայց ոչ ամբողջական խնդրի լուծումն է։
Սկսած բնակարանային ավանների, թաղամասերի պլանավորումից, նախագծումից, շինարարության որակի ապահովումից, ճիշտ կոմունիկացիա ապահովելուց միջև բնակավայրի ընտրություն կարևոր է։

Արցախում բնակարանաշինության պլանավորման հիմքում, կոնկրետ հատվածում շինարարության ծավալումը, պետք է հիմնված լինի քաղաքական, ռազմական և ռազմավարական հաշվարկի հիման վրա։

Կարևոր հարցերից մեկն Արցախի տարածքային համաչափ զարգացման տրամաբանության պահպանումն է, Ստեփանակերտ քաղաքում բնակարանաշինական ծրագրերի սահմանափակումն ու շրջաններ ուղղելը։

Հենց հիմա պետք է սահմանվի ու հրապարակվի այն սկզբունքները, որոնք դրվում են բնակարանների հանձնման և անհրաժեշտ խմբերին փոխանցման համար։

Նաև պետք է սահմանվի, թե ինչ առաջնահերթությամբ և խաղի կանոններով է բաշխվելու բնակարանները, որ խմբերից է սկսվելու ու շարունակվելու գործընթացը։

 

Լրահոս

Դիտել ավելին