Կարևոր իրադարձություններ

Գևորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է մրցակցի հոր հոգեհանգստին. «Հրապարակ»

06 Նոյեմբեր, 2021 08:47
Գևորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է մրցակցի հոր հոգեհանգստին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է ՔՊ Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը կապանցիների կողմից հարգված անձնավորություն էր, նրա մահը մեծից փոքր ցավով են ընդունել, եւ Փարսյանը հայտարարել է, որ 61-ամյա Դանիելյանի կորուստը համայնքի կորուստն է։ Նրանք հոգեհանգստին ուշ երեկոյան են գնացել, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած է եղել այնտեղից, սակայն եկեղեցում են եղել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Իսկ Փաշինյանը մտել, ցավակցել եւ արագ գնացել է մարզպետարան, որտեղ սրճել է թիմակիցների հետ եւ արագ հեռացել։

Ի դեպ, նա Կապան է մեկնել Տաթեւի գրունտային ճանապարհով, որը դեռ նորոգվում է: Եվ թիմակիցների մոտ արդարացել է, թե ցանկանում էր տեսնել ճանապարհի շինաշխատանքները, սակայն ոչ մի տեղ չեն կանգնել, որ ծանոթանան կատարված աշխատանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին