Կարևոր իրադարձություններ

Վերջին մի քանի օրում գնացքի տակ երկու մարդ է ընկել. ՀԿԵ-ն ահազանգում է

05 Նոյեմբեր, 2021 20:11
Վերջին մի քանի օրում գնացքի տակ երկու մարդ է ընկել. ՀԿԵ-ն ահազանգում է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ-ում արդեն 2 հոգի ընկել է գնացքի տակ: Պատճառը քաղաքացիների՝ ճանապարհն անթույլատրել հատվածով անցնելն է եղել:

Երկու քաղաքացիներն էլ՝  76-ամյա Անահիտ Գասպարյանը և 51-ամյա Կամո Մեհրաբյանը, մահացել են:

ՀԿԵ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Սրանք ստանդարտ իրավիճակներ են, քանի որ գնացքների արգելակման ուղին կարող է մինչև 1 կիլոմետր կազմել՝ կախված քաշից և արագությունից։ Երկու դեպքերը միավորում է այն, որ քաղաքացիները գծերը հատել են երկաթուղային երթևեկության տարրական կանոնների խախտմամբ:

     

Առանձին խնդիր է քաղաքացիների կողմից չարտոնված գծանցներ կազմակերպելու հարցը։ Ընկերության հնարավորությունները բավարար չեն դրանց դեմ պայքարելու համար, և այդ պատճառով ՀԿԵ-ն ակտիվորեն ներգրավում է ոստիկանության և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Քաղաքացիների մեծ մասը, սակայն, չի մտածում ճանապարհային կանոններից շեղվելու հետևանքների կամ սխալների մասին և շարունակում է անփույթ լինել նաև երկաթուղու կանոնների պահպանման հարցում։ Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին