Կարևոր իրադարձություններ

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

05 Նոյեմբեր, 2021 18:54
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրազի փողոցում Mercedes մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը:

Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին