Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է

05 Նոյեմբեր, 2021 17:47
Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացված է: Այս մասին ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթաքցում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Նա նշեց, որ Մարությանը նախատեսում էր անձամբ գալ և ներկայացնել բյուջեն, սակայն հաշվի առնելով ներկայիս համաճարակային իրավիճակը, կորոնավիրուսը իրենց տուն էլ մտավ:

«Քաղաքապետի կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով, և այդ իսկ պատճառով Մարությանը մեկուսացված է»,- նշեց փոխքաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին